Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պաշտոնյան չգիտի` հոսանքը կթանկանա՞, թե՞ ոչ

Պաշտոնյան չգիտի` հոսանքը կթանկանա՞, թե՞ ոչ
29.04.2015 | 17:11

Էլեկտրաէներգիայի թանկացմանն այսօր անդրադարձան խորհրդարանում: ԱԺ ամբիոնից նախագիծ ներկայացնող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստանյանին ԲՀԿ խմբակցության ղեկավարը հարցրեց, թե որքան են իրականությանը համապատասխանում մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է: Պաշտոնյան հարցն ուղղորդեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որն էլ շուկայում մասնակից ընկերություններից ստանալով հայտեր՝ որոշում է այդ առաջարկությունները ընդունե՞լ, թե՞ ոչ:

«Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել` կբարձրացնե՞ն, թե՞ ոչ: Ամեն տարի նման քննարկում լինում է, հայտեր են ստանում նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ, որոնք անդրադառնում են սակագնի վրա»,- հավելեց փոխնախարարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ